ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ոսկերիչները ռուսական շուկա մտնելու ուղի են գտել` արտադրանքն արտահանելով ՀՀ. Haberturk

www.travelandescape.ca

Ստամբուլի Grand Bazaar-ի (Մեծ շուկայի) ոսկերիչները ռուսական շուկա մտնելու ճանապարհ են գտել՝ իրենց գործունեությունն ուղղելով դեպի Հայաստան, հայտնում է Civilnet-ը՝ Haberturk-ի վրա հղում կատարելով:

«Չնայած թուրքական ոսկու և ոսկերչական իրերի վրա Ռուսաստանը որևէ հատուկ պատժամիջոց չի սահմանել՝ թուրք ոսկերիչները խնդիրներ են ունենում իրենց արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում՝ պայմանավորված բարձր մաքսատուրքերով և այլ խոչընդոտներով»,- գրում է պարբերականը:

Թերթը նշում է, որ Grand Bazaar-ի և Ստամբուլի նոր ոսկերչական շուկայի՝ Kuyumcukent-ի, առաջատար ոսկերիչները իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան:

Ըստ թուրքական թերթի՝ Grand Bazaar-ի շատ կրպակներ ունեն ֆինանսական խնդիրներ զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով, և ոսկերչական կրպակների 5-6 տոկոսն արդեն տեղափոխվել է Հայաստան:

«Ոսկերիչները, որոնց մեծ մասը ազգությամբ հայ են, նախընտրում են այս երկիրը՝ պայմանավորված աշխատուժի համեմատաբար ցածր գներով, ոսկու և ոսկերչական արհեստի բարձր որակով, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հետ ավելի դյուրին առևտրային կապերով»,- գրում է թերթը՝ ընգծելով Եվրասիական տնտեսական միության առկայությունը, որը նպաստավոր է առևտրի համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: