ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Ստեփանակերտից

Երևանի «Դե ֆակտո» հրատարակչությունը լույս է ընծայել Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Ստեփանակերտից» գիրքը։ Այն իրենից ներկայացնում է գիտական հրատարակություն և տպագրության է երաշխավորվել Արցախի պետական համալսարանի Գիտական խորհրդի կողմից։

Գրքում ներկայացված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացման հարաշարժությունը և հիմնախնդրի փոխակերպումը դիմակայության ողջ ընթացքում։ Հրատարակության մեջ հանգամանորեն նկարագրվում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը 2008-2015 թվականներին, քննադատական վերլուծության են ենթարկվում հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների մոտեցումները, ներկայացվում են բանակցային փակուղուց դուրս գալուն և տարածաշրջանի կայուն ու անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկներ։

Գրքի նախաբանի հեղինակ, մոսկվաբնակ դիվանագետ և լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարովի կարծիքով՝ հրատարակւոթյան մեջ ժողովված հեղինակային նյութերը մի յուրատեսակ հանրագիտարան են բոլոր նրանց համար, ովքեր արհեստավարժորեն զբաղվում են բանակցային գործընթացով կամ էլ ուշի ուշով հետևում են դրա ընթացքին։

Ժողովածուի մեջ ի թիվս այլոց ներկայացված են ղարաբաղյան կարգավորման առանցքային խնդրիրներ արծարծող հետազոտական հոդվածներ, ինչպես նաև համեմատական վերլուծություն, որն անհրաժեշտ է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լավագույնս ընկալման համար։

Գրքի գրախոսականում քաղաքագիտության դոկտոր, «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ Մասիս Մայիլյանի աշխատությունը ունի ոչ միայն գիտական ու վերլուծական, այլև գործնական արժեք, քանի որ հեղինակն իր առջև դրել է խաղաղ գործընթացում հայկական կողմերի բանակցային դիրքերն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև միջազգային հանրությանը և առաջին հերթին բանակցային գործընթացի միջնորդներին  ղարաբաղյան հակամարտության մոտեցումներն ու ընդհանուր համապատկերը իրատեսորեն ներկայացնելու ունակ առաջարկների ու լուծումների  մշակման միանգամայն  կոնկրետ նպատակներ։

Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի անդամ Գեղամ Բաղդասարյանը կարծում է, որ պաշտոնական բանակցային գործընթացում Մասիս Մայիլյանի բազմամյա մասնակցությունը և միջազգային հետազոտական ծրագրերում ներգրավվածությունը թույլ են տվել նրան գտնելու և հանրությանը, իշխանություններին ու միջազգային դերակատարներին առաջարկելու հակամարտության առանցքային խնդիրների լուծման նոր մոտեցումներ։

Ռուսերեն հրատարակված «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Ստեփանակերտից» գիրքը հասցեագրված է քաղաքական գործիչներին, դիվանագետներին, ռազմական փորձագետներին, պատմաբաններին, հակամարտաբաններին, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանի արդի պատմությամբ և հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: