ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը միացել է ԵՄ «Հորիզոն – 2020» ծրագրին

mfa.am

Բրյուսելում մայիսի 19-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն – 2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Եվրոպական միության կողմից` ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոյդըսը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ Հայաստանի` ծրագրին միանալու շուրջ բանակցությունները Երևանի և Բրյուսելի միջև ընթանում էին վերջին երկու տարիների ընթացքում:

Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվելու է մինչև 2020 թվականը: Ծրագրին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր գիտական համայնքի հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, եվրոպական առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությանը, նորարարական մոտեցումների և մեթոդների զարգացմանը, ինչը կնպաստի Հայաստանում կայուն զարգացման ծրագրերին: Միաժամանակ այս ոլորտներում սերտ համագործակցությունը որակական նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: