ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի համար 147 դպրոցի Վերջին զանգը նվիրված էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին

Yerevan.am

Մայիսի 27-ին մայրաքաղաքի դպրոցներում ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը: Երևանի համար 147 դպրոցում Վերջին դասի և վերջին զանգի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըհաղորդում է Yerevan.am-ը

Կրթօջախի շրջանավարտների համար վերջին դասի այս տարվա արարողությունն ինքնատիպ էր ու առանձնահատուկ: Այն նվիրված էր հայոց բանակին ու զինվորներին, որոնցից մեկն էլ այս կրթօջախի սան, քաջարի հայորդի, այս տարվա ապրիլին առաջնագծում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանն էր: Հայրենասեր աշակերտի մասին հիշողությունները վառ են, հպարտությունն՝ անսահման, ինչը փաստում էին թե՛ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները և թե՛ դպրոցի այսօրվա շրջանավարտները: 
Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Շնորհակալություն հայտնելով նրանց՝ իսկական հայրենասեր որդի դաստիարակելու համար, Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք են հայտնել, որ ինչպես Ռոբերտի, այնպես էլ մյուս հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու բոլորի սրտերում:
 Տարոն Մարգարյանը և Սեյրան Օհանյանը նաև եղևնի են տնկել դպրոցի բակում՝ ի հիշատակ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: