ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ. մեր հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս զավակների առջև պարտք ունենք

armenianchurch.org

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով:

Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց Թուրքական բանակին և համազգային հաղթանակով ապահովեց հայրենի հողում ապրելու, իր երկիրը շենացնելու աստվածշնորհ իրավունքը: Տիրոջ առաջնորդությամբ հայրենասիրության նույն ջերմ զգացումով և անվեհեր ոգով այսօր Մեր զավակները պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները՝ իրենց սխրանքներով հիշատակի արժանի նոր էջեր հավելելով մեր պատմությանը: Մեր հայրենիքի ազատության ու խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս զավակների ու սերունդների առջև պարտք ունենք, և այն մեր երկրի հզորացումն է, մեր ժողովրդի բարօրությունը, մեր պետականության ամրապնդումն ու ապահովությունը:

Հանրապետության տոնի այս նշանակալի օրը առ Աստված աղոթքով Բարձրյալի հանապազ զորակցությունն ենք հայցում հավատավոր մեր ժողովրդին՝ անկոտրում ոգով ու պատրաստակամ hանձնառություններով կերտելու մեր Հայրենիքի պայծառ, շեն ու բարօր ապագան: Թող Բարձրյալն Աստված անխաթար խաղաղություն պարգևի մեր երկրին և առատապես օրհնի Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: