ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գիտնականները մոտ են քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութի մշակմանը

jourdom.ru

Գիտնականների միջազգային խումբը «մոտ է քաղցկեղի դեմ ունիվերսալ պավաստանյութի մշակմանը»: Այս մասին հաղորդում է TASS-ը: Պատվաստանյութը, որի մասին խոսվում է, արդյունավետ կլինի քաղցկեղային բոլորի հիվանդությունների նկատմամբ:

«Մեզ առաջին անգամ հաջողվել է ստեղծել ներերակային պատվաստանյութ՝ նանոմասնիկների օգտագործմամբ,- ասել է գիտական խմբի ղեկավար Մայնցի Յոհան Գուտենբերիգի անվան համալսարանի Ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրման  ինստիտուտի տնօրեն Ուգուր Սահինը: «Սկզբունքորեն խոսքը վերաբերում է պատվաստանյութի , որը կարելի կլինի կիրառել ցանկացած տեսակի քաղցկեղային ուռուցքների նկատմամբ»:

Գիտնականը հայտնել է , որ այն ունի ոչ թե կանխիչ, այլ՝ թերապևտիկ բնույթ, այլ խոսքով՝ կոչված է ոչ թե կանխելու քաղցկեղային հիվանդությունները, այլ օգտագործվելու է դրանց բուժման ընթացքում: Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն հուսադրող թեստեր է անցել մկների և մելանոմայով հիվանդ մի քանի մարդկանց դեպքում:

Սակայն թե ինչ  ներգործություն կունենա պավաստանյութը  այդ մարդկանց վրա, պարզ կլինի մոտավորապես մեկ տարի անց: Դրանից հետո հետազոտողները ծրագրում են անցկացնել առավել ընդգրկուն թեստեր: Գիտնականների ենթադրությամբ, պատվաստանյութը կիրառման կթույլատրվի մոտավորապես հինգ տարի հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: