ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Անգելա Մերկելին

news.am

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` ողջունելով պատմական նշանակություն ունեցող այդ քաջ քայլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, Արամ Ա կաթողիկոսը բանաձևի ընդունումը որակել է որպես «մարդու իրավունքների նկատմամբ Գերմանիային հանձնառության պերճախոս վկայություն, ինչպես նաև աշխարհին ուղղված պատգամ, որը հիշեցնում է անցյալին մոտենալ պատասխանատու կերպով»: 

Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ևս զոհ է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության և ներկայացրել է, թե ինչպես իր նախորդները թուրքական իշխանության կողմից պարտադրված հեռացել են ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող և Սիսի մեջ հաստատված Հայ եկեղեցու կաթողիկոսարանից:

Արամ Ա կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու ու ժողովրդի անունից իր գնահատանքն ու զորակցությունն է հայտնել անարդարության դեմ պայքարի խնդրին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: