ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բարի» Ալիևը գումար է հատկացրել Բաքվի հայկական եկեղեցու վերանորոգման համար

© РИА Новости, Алексей Филиппов

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե, իբր, Հայաստանը փորձում է կրոնական երանգ հաղորդել Ղարաբաղյան հակամարտությանը: Սակայն, իրականում, հենց Թուրքիան և Ադրբեջանն են փորձում կրոնական քողի ներքո ներկայացնել հակամարտությունը՝ այն անգամ քննարկման առարկա դարձնելով Իսլամական համագործակցության կազմակերպությունում: 

«Հայաստանի ղեկավարությունը եվրոպական երկրներին աղավաղված տեղեկություն է տրամադրում հակամարտության վերաբերյալ: Բացի այդ, հակամարտությանը ցանկանում են հաղորդել կրոնական երանգներ: Նրանք պնդում են, թե պաշտպանում են քրիստոնեական արժեքները՝ շրջապատված լինելով երեք մահմեդական երկրներով»,- հայտարարել է Ալիևը՝ երկրում հավատարմագրված մուսուլմանական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության՝ Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանում մզկիթների կողքին գործում են նաև եկեղեցիներ և սինագոգներ, իսկ Բաքվի հայկական եկեղեցու վերանորոգման համար անգամ միջոցներ են հատկացվել: 

Բաքվի իշխանությունների նման «հուզական» պնդումներից հետո թերևս մնում է միայն բացականչել. «Կեցցե՛ ամենահանդուրժող և բարի Ալիևն աշխարհում»: Սակայն, իրականում նման պոռթկումների որևէ հիմք չկա, քանզի ադրբեջանական իշխանությունները հետողականորեն  Ադրբեջանի ողջ տարածքում իրականացնում են հայկական ցանկացած հետքի վերացման հստակ քաղաքականություն: Ասվածի վկայությունն են ոչնչացված հազարավոր եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները Բաքվից մինչև Ջուղա...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: