ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աբխազիան մտադիր չէ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնել

Courtesy Photo

Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնել, փոխանցում է lenta.ru-ն:

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ Սուխումը չի հետևի Հարավային Օսիայի օրինակին, որտեղ 2017 թվականին պետք է համապատասխան հանրաքվե անցկացվի: «Օսեթներ բաժանված ժողովուրդ են, մի մասն այժմ ապրում է Ռուսաստանում, մի մասը՝ Հարավային Օսիայում: Այդ պատճառով կա վերամիավորվելու ցանկություն»,- բացատրել է Միկվաբիան՝ ընդգծելով, որ Աբխազիայում իրավիճակն այլ է: «Մենք ցանկանում ենք անկախ պետություն լինել և միևնույն ժամանակ լինել մեծ Ռուսաստանի հուսալի և հավատարիմ դաշնակիցը», - ասել է նա:

Ապրիլի 11-ին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ պետության իշխանությունները չեն կասկածում առաջիկա հանրաքվեի ելքի վերաբերյալ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: