ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աթեշյանին կարգալույծ անելու հարց դրված չէ. Վահրամ քահանա Մելիքյան

 Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հարց դրված չէ: Այս մասին հայտնել էՄայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատավական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

Անդրադառնալով արքեպիսկոպոսի անձի վերաբերյալ քննադատություններին ու նրան կարգալույծ անելու կոչերին, Մելիքյանը բացատրել է, որ կարգալուծությունը ենթադրում է որոշակի գործընթաց որոշակի պայմանների առակայության դեպքում:

«Այս պահին մենք նման նախադրյալներ չենք տեսնում նման գործընթաց սկսելու համար: Այս հարցերի համար կա կարգապահակական հանձնախումբ: Եթե այն նման խնդրի քննարկման անհրաժեշտություն տեսնում է, քննարկում է, եթե չէ, ապա այդ առնչությամբ որևէ բան չի կատարվում: Այս պարագայում նման հարց դրված չէ»,-ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական է: Եվ նման հարցերը՝ թե արդյոք նա կարո՞ղ է մասնակցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, թե՞ ոչ, վճռվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն խորհուրդի կողմից, որի անդամ է հանդիսանում նաև Աթեշյանը»,- հավելել է տեղեկատվական համակարգի ղեկավարը:

Տեղեկատվական համարգի ղեկավարը նշել է նաև, որ Մայր Աթոռի տարբեր ներկայացուցիչներ արտահայտվել են այս կապակցությամբ՝ հստակ ներկայացնելով, թե որն է խնդիրն ու ինչ կացության մեջ է գտնվում Հայոց Պատրիարքարանը Թուրքիայում:

«Մնացյալ անհատական ելույթները, դիտարկումները, նամակները չեմ կարծում, որ նպաստում են Պատրիարքարանի վիճակի բերալավմանը և հայ համայնքի ընդհանուր կյանքին»,- ասել է Մելիքյանը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: