ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատմական ակնարկ. հանրաքվեները Մեծ Բրիտանիայում

irtodayblog.wordpress.com

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին  հետագա անդամության հարցի շուրջ հանրաքվեին մնացել 1 մեկ օր: Այն տեղի կունենա  սույն թվականի հունիսի 23-ին։  Հանրաքվեի անցկացման հիմքում ընկած է առկա անհամաձայնությունը ԵՄ կողմից  տնտեսության, ներգաղթի և այլ ոլորտներում իրականացրած քաղաքականության շուրջ:

Չնայած այն հանգամանքին, որ հանրաքվեի ելքն անկանխատեսելի է, այնուամենայնիվ, հանրաքվեի նշանակված օրից 10 օր առաջ անցկացված հարցումները ցույց տվեցին, որ հասարակության մեծամասնությունը կողմ է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն:

Ներկայումս Մեծ Բրիտանիայում առկա է որոշակի լարվածություն: Հինգշաբթի օրը, համաձայն Դեյվիդ Քեմերոնի հայտարարության, դադարեցվել էր հանրաքվեի շուրջ իրականացվող քարոզարշավը, ինչը պայմանավորված էր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության անդամ Ջո Կոքսի սպանությամբ: Սակայն այժմ քարոզարշավը կրկին վերսկսվել է` իր հետ բերելով քննարկումների նոր ալիք: Նշանակված հանրաքվեն Մեծ Բրիտանիայի հանրաքվեների պատմության մեջ կարևորագույնն է: Ինչպես նշում է վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ երկիրը կանգնած է «էկզիստենցիալ ընտրության» առջև:

Այս կոնտեքստում հետաքրքրական է հետադարձ հայացք նետել Մեծ Բրիտանիայի պատմությանը, և ներկայացնել նախորդող հանրաքվեները՝ դրանց բնորոշ առանձնահատկություններով: Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում անց են կացվել 13 նշանակալից հանրաքվեներ:

Ազգային նշանակութուն ունեցող առաջին հանրաքվեն անցկացվել է 1973 թվականին, որի արդյուքների համաձայն Հյուսիսային Իռլանդիան՝ Իռլանդիայի Հանրապետությանը միանալու փոխարեն, որոշում ընդունեց միանալ Միացյալ թագավորությանը:  

2 տարի անց 1975 թվականին Միացյալ թագավորությունում անցկացվեց առաջին լայնամասշտաբ հանրաքվեն, որը միտված էր որոշելու Եվրոպական տնտեսական միության կազմում Միացյալ  թագավորության լինել-չլինելու հարցը: Հանրաքվեի անցկացման ողջ ընթացքում առկա էր քաղաքական համաձայնություն, Միացյալ թագավորությունը 65% կողմ ձայներով մնաց Եվրոպական տնտեսական միության կազմում:

1979 թվականին Շոտլանդիան և Ուելսն անցկացրին  հանրաքվե լիազորություների ընդլայնման հարցի շուրջ, սակայն այն  չունեցավ դրական ելք: Միայն 1997 և 1998 թվականներին, առաջինը՝ Շոտլանդիայում և Ուելսում, իսկ հետո Լոնդոնում և Հյուսիսային Իռլանդիայում, կրկին անցկացվեցին հանրաքվեներ լիազորությունների ընդլայնման հարցի շուրջ, որոնք ունեցան դրական ելք:

Միացյալ թագավորությունում մեկ այլ լայնամասշտաբ հանրաքվե անցկացվել է 2011 թվականին Միացյալ թագավորության ընտրական համակարգում այլընտրանքային քվեի համակարգի ներդրման շուրջ (Alternative Vote (AV) system):  Սա առաջին անգամ էր, երբ  կառավարող կուսակությունն իրականացնում էր «ոչ»-ի  քարոզարշավ և արդյունքում առաջարկվող  փոփոխությունը մերժվեց: Եվ վերջապես, 2014 թվականին անց է կացվել  ամենահայտնի հանրաքվեն, որոշելու համար՝  արդյո՞ք «Շոտլանդիան պետք է դառնա անկախ պետություն»: Համաձայն քվեարկության արդյունքների՝ քաղաքացիների 55,3%-ը դեմ քվեարկեց:

Եթե փորձենք անդրադառնալ Մեծ Բրիտանիայի պամության մեջ հանրաքվեների անցկացման առանձնահատկություններին, կարող ենք առանձնացնել ներկայացված երեք կարևոր փաստերը.

Նախևառաջ, չնայած այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայի բոլոր հանարքվեներն անցկացվում են Քաղաքական կուսակցությունների, ընտրությունների և հանրաքվեների մասին 2000 թվականին ընդունված իրավական ակտով, այնուամենայնիվ յուրաքանչյուր հանրաքվե անցկացվում է ըստ պառլամենտի կողմից ընդունված ակտի, որը սահմանում է տվյալ հանրաքվեին մասնակցության կարգը:

Երկրորդ, Մեծ Բրիտանիայիայում հանրաքվեներին մասնակցությունը, սովորաբար, շատ ավելի մեծ է, քան ընտրություններին:

Եվ երրորդ, հետաքրքրական է այն հանգամանքը, որ ժողովրդավարական մշակույթ ունեցող այնպիսի  երկրում, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, հանրաքվեները չունեն պարտադիր իրավական ուժ: Դրանք կրում են միայն խորհրդատվական բնույթ:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: