ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոնդոնում անցկացվեցին «Մեծ դեբատները»

www.bbc.com

 Երեքշաբթի երեկոյան Լոնդոնում, «Ուեմբլի արենա» համերգասրահում կայացան  BBC հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Մեծ դեբատներ»՝ նվիրված Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցի շուրջ կայանալիք ռեֆերենդումին, հաղորդում է  BBC:

Ռեֆերենդումի շուրջ եզրափակիչ դեբատները դիտելու համար հազարից ավել մարդ էր եկել: Քննարկումները տևեցին գրեթե երկու ժամ և հիմնականում նվիրված էին տնտեսության, ինքնիշխանության ու միգրացիայի խնդիրներին:

Դեբատների ընթացքում բարձրացվեցին մի քանի հիմնահարցեր, որոնցից են ճիշտ որոշման կայացման կարևորությունը, քանի որ «հետդարձի ճամփա չկա», հարկերի և տուրքերի դրույքաչափերը, ինչպես նաև հարցը՝ կլինի՞ արդյոք Թուրքիան ԵՄ անդամ, թե՞ ոչ:

Վերջինիս հետ կապված, հարց բարձրացվեց, որ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուն կողմ քարոզողների համար հիմնական քննարկման առարկա է դարձել Թուրքիայի հավանական անդամակցությունը ԵՄ-ին, ինչը պիտի նպաստի ԵՄ-ից դուրս գալուն կողմ ձայների շատացմանը:

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը, մեղադրելով իր ընդդիմախոսներին այդ հարցը շահարկելու համար, հավաստիացրեց, որ մոտ ժամանակներս Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ:

Հիշեցնենք, որ ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցը կորոշվի հունիսի 23-ին նախատեսված ռեֆերենդումով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: