ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խոր Վիրապում Հռոմի պապը աղավնիներ բաց կթողնի Արարատի ուղղությամբ

www.mygodpictures.com

 Սր Աթոռի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է լրագրողներին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան եռօրյա այցի մասին, հայտնում է Վատիկանի ռադիոկայանը:

Ըստ Սբ Աթոռի մամուլի քարտուղարի՝ Պապի այցը խաղաղության ուղերձ է և հայ ժողովրդին, որն այդքան տառապանք է տեսել իր պատմության ընթացքում, աջակից լինելու ցանկություն:

Հայաստան Հռոմի պապի այցի առանցքային ուղղությունը Լոմբարդին համարել է էկումենիզմը, ինչպես 2015-ի ապրիլին, երբ Վատիկան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Սբ Պետրոսի տաճարում մատուցվեց պատարգ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Այցի շրջանակում Պապը կհանդիպի Ցեղասպանությունը վերապրածների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այցի վերջին օրը Հռոմի պապը կլինի Խոր Վիրապում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, և աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: