ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

ՌԴ ԱԳՆ խոսնակը Մամեդովի հայտարարությունը որակել է «աղավաղված մեկնաբանություն» (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ձեռք բերված պայմանավորվածություններն ադրբեջանական կողմի համար ցանկալի ձևով մեկնաբանելու փորձ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ կայացած բրիֆինգի ժամանակ: 

Զախարովան «հավաքական կոչ» է արել առաջնորդվել Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության բնօրինակով, որը նա հատուկ մեջբերել է: Միևնույն ժամանակ Զախարովան բոլոր այլ հայտարարությունները որակել է «ոչ բարեխիղճ և հանդիպման արդյունքները մեկնաբանելու փորձ»:

«Կա հստակ հայտարարություն, այն հնչեցվել է, այն հանդսանում է պաշտոնական փաստաթուղթ և պետք է հիմնվել նրա վրա, այլ ոչ թե կամայական ընթերցման կամ ինչ-որ մեկի աղավաղված մեկնաբանությունների»,- նշել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե, իբր, Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հերքել էր Մամեդովի հայտարարությունը՝ նշելով, որ. «Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։ 

 

անդրադարձը՝ 57:10-ից.

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 17.70 կմ/ժ
19 C°
 
20°  29° 
23.07.2018
19°  33° 
24.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: