ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit. անգլիական ձևով հեռանալ դժվար հաջողվի

it.euronews.com

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9 տոկոսը: «ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկել է 17 մլն 410 հազար 742 ընտրող, անդամակցությունը պահպանելու օգտին՝ 16 մլն 141 հազար 241 ընտրող»,- քվերակության վերջնական արդյունքները ներկայացրել է Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։

Նշվում է, որ հանրաքվեն պարտադիր իրավական ուժ չունի, այսինքն՝ վարչապետը և կառավարությունն իրավունք ունեն անտեսել դրա արդյունքները: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Քեմերոնին դժվար հաջողվի անտեսել դրա արդյունքները, քանի որ հենց ինքն է նախաձեռնել հանրաքվեն:

Հանրաքվեի արդեն իսկ հաջորդ օրը Brexit-ի հնարավոր հետևանքների մասին կանխատեսումները սկսել են իրականանալ: Այսպես, Brexit-ի վերաբերյալ լուրերի ֆոնին բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը դոլարի նկատմամբ արագորեն ընկնում է ուրբաթ օրվա առևտրի ընթացքում՝ մոտենալով 1985 թվականից ի վեր նվազագույն արժեքին, անկում են ապրում նաև նավթի համաշխարհային գները: «Միացյալ Թագավորությունը որոշել է գնալ իր ուղով։ Կարծում եմ՝ տնտեսական նորություններն այսօր առավոտյան ցույց տվեցին, որ դա շատ դժվար ուղի կլինի», - ասել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ հույս հայտնելով, որ Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցություններն արագ կմեկնարկեն: Նշենք, որ արդեն հունիսի 25-ին Եվրամիության հիմնադիր 6 երկրների արտգործնախարարները (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ) Բեռլինում բանակցություններ կանցկացնեն, որոնց ժամանակ կքննարկեն ԵՄ-ի համար Brexit-ի հետևանքները։

Մինչ ԵՄ-ն փորձում է հասկանալ իր գործողությունները ստեղծված պայմաններում, Բրիտանիայում հասունանում է քաղաքական լուրջ ճգնաժամ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ով հանդես էր գալիս ԵՄ-ին երկրի անդամակցության պահպանման աջակցությամբ, արդեն հայտարարել է, որ հոկտեմբերին մտադիր է հրաժարական տալ: Միևնույն ժամանակ, հանրաքվեի արդյունքում Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան հայտարարել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի անցկացման մասին: Նշենք, որ Շոտլանդիայի բնակչության 62 և Հյուսիսային Իռլանդիայի բնակչության 56 տոկոսը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին: Հյուսիսիռլանդական քաղաքական շրջանակների խոսքերով ԵՄ կազմից դուրս գալը ՄԵծ Բրիտանիային զրկում է Հյուսիսային Իռլանդիայի շահերը ներկայացնելու իրավունքից, քանի որ վերջինիս բնակչությունը ցանկանում է մնալ ԵՄ կազմում: «Անհնար է կանխատեսել այս իրադարձության քաղաքական հետևանքները՝ հատկապես Մեծ Բրիտանիայի համար: Սա պատմական պահ է, սակայն պատմական արձագանքի ժամանակը չէ», - նշել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ կկայանա ԵՄ գագաթաժողով՝ արդեն առանց Մեծ Բրիտանիայի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: