ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանում Շոտլանդիայի ներկայացուցիչ. հանրությունը զայրացած է այն հեռանկարից, որ ստիպված է լինելու լքել Եվրամիությունը (ԲԱՑԱՌԻԿ)

modern.scot

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Եվրախորհրդարանում Շոտլանդիայի ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ալին Սմիթի հետ:

 

 

- Պարո´ն Սմիթ, արդյո՞ք քարոզարշավի այս ողջ ընթացքում Շոտլանդիան դիտարկում էր Brexit-ի սցենարը, թե՞ իշխանությունների համար հանրաքվեի արդյունքները միանգամայն անսպասելի էին:

- Իսկզբանե, Մեծ Բրիտանիայի հանրաքվեն Դեյվիդ Քեմերոնի կողմից ընդամենը փորձ էր վերահսկել իր կուսակցությունում առկա տարաձայնությունները: Ես և Շոտլանդիայի ազգային կուսակցության իմ գործընկերներն, ի թիվս Մեծ Բրիտանիայի  Կանաչների և Ուելսի  «Plaid Cymru» կուսակցություններից շատ այլ գործընկերների, միշտ պնդել ենք, որ ԵՄ-ն հիանալի է Մեծ Բրիտանիայի համար: Չեմ ժխտում, որ կան ոլորտներ, որ բարելավման կարիք ունեն, այնուամենայնիվ, մենք շահում ենք ԵՄ անդամակցությունից:

ԵՄ կազմից դուրս գալու կողմակիցների ճամբարի քարոզարշավը խաբեություն էր՝ սուտ ստի հետևից, և անգամ մնալու կողմնակիցների ճամբարն այնքան էլ ակտիվ քարոզարշավ չէր վարում: Շոտլանդիայում ես և իմ թիմը հրապարակեցինք Wee Bleu գիրքը (այն հասանելի է այստեղ՝ www.scotlandineurope.eu) և որոշեցինք դրական քարոզարշավ անցկացնել: Մենք ցանկանում էինք ցույց տալ Շոտլանդիայի ժողովրդին, թե որքան դրական է ԵՄ-ն ազդում մեր առօրյա կյանքի վրա: Ես կարծում եմ, որ այն փաստը, որ յուրաքանչյուր տեղական մարմին Շոտլանդիայում (ընդհանուր՝ 32) կողմ է քվեարկել ԵՄ կազմում մնալուն, ապացուցում է, որ դրական քարոզարշավը կարող էր հաջողվել ողջ Մեծ Բրիտանիայում:

Ես չեմ հավատում, որ բավարար ջանք է գործադրվել ԵՄ կազմից դուրս գալու կողմակիցների կողմից առաջ քաշած ստերը ջրի երես հանելու համար, և այժմ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Շոտլանդիան կարող է դուրս գալ ԵՄ կազմից հակառակ իր կամքին:

- Ինչպե՞ս կարող է Brexit-ն ազդել Շոտլանդիայում մարդկանց կենսակերպի վրա: Ինչպիսի՞ն են հասարակական տրամադրությունները:

- Շոտլանդիան բացարձակապես հաստատակամ է մնալ ԵՄ կազմում: Մարդիկ շահում են Շոտլանդիայի՝ ԵՄ անդամակցությունից: Մեր երիտասարդները, որոնց մեծամասնությունը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին, օգտվում են համալսարանների համար նախատեսված Էրասմուս և «Հորիզոն 2020» հետազոտությունների ֆինանսավորման ծրագրերից: Մեր ֆերմերները, գյուղական համայնքները օգտվում են ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության վճարումներից: ԵՄ ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է եղել ստեղծել հազարավոր աշխատատեղեր, ֆինանսավորել տարբեր ծրագրեր:

Մենք բազմամշակութային ազգ ենք, և մենք ընդունում ենք այդ փաստը: Մենք ակնհայտորեն ցույց տվեցինք, որ չենք ուզում կորցնել այն բոլոր առավելությունները, որոնք ստանում ենք ԵՄ-ում: Հանրությունն արդարացիորեն զայրացած է այն հեռանկարից, որ ստիպված է լինելու լքել Եվրամիությունը իր կամքին հակառակ:

-  Ըստ Ձեզ, որո՞նք պետք է լինեն Շոտլանդիայի հաջորդ քայլերն այս իրավիճակում և որո՞նք են ակնկալիքները միջազգային հանրությունից:

- Մենք ակնկալում ենք, որ Շոտլանդիան Բրիտանիայի նոր վարչապետի կողմից Հոդված 50-ի ակտիվացումից հետո կներգրավվի ԵՄ հետ բանակցություններում: Մենք ցանկանում ենք, որպեսզի Շոտլանդիայում ապրող Եվրոպայի քաղաքացիների համար պարզ լինի, որ սա իրենց տունն է, և նրանք չպետք է վախենան կամ մտահոգվեն իրենց ապագայի մասին:

Շոտլանդիայի ապագայի վերաբերյալ բոլոր տարբերակներն էլ սեղանին են, բայց այժմ մեր ողջ ուշադրությունը սևեռված է այն բանի վրա, որ ցույց տանք մեր ԵՄ հարևաններին, թե որքան պատրաստակամ ենք համագործակցելու, և որպես ազգ որքան եվրոպամետ և առաջադեմ ենք:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: