ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Քոչունյան. ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում փոփոխություններ տեղի կունենան (ԲԱՑԱՌԻԿ)

bantuhd.blogspot.com

«Զարմանալով կարող եմ ասել, որ Թուրքիան ահավոր գիշերվանից հետո արթնացավ բավականին նորմալ: Զինվորական հեղաշրջման փորձը կասեցվել է, և իշխանություններն այժմ ամեն ինչ վերահսկում են երկրում: Ստամբուլում խանութներն արդեն բաց են, մարդիկ գործի են գնում, հանրային փոխադրամիջոցները մեծամասամբ աշխատում են», - այս մասին«Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշեց Թուրքիայի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը` խոսելով ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի մասին:

Անդրադառնալով հեղաշրջման փորձի պատճառներին՝ Քոչունյանը նշեց, որ երկար ժամանակ է արդեն, ինչ Թուրքիայի իշխանություններն ահազանգում էին ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև «Զուգահեռ կառույց» խմբավորման հնարավար գործողությունների մասին, մասնավորապես՝ երկրին նրանց հնարավոր հասցնելիք վնասի կամ երկրում հնարավոր անկարգություններ սկսելու մասին: «Այդ կանխատեսումները, դժբախտաբար, երեկ գիշերն իրականացան: Թուրքիայում եղավ զինվորական հեղաշրջման փորձ, որը կանխվեց, և ողջ աշխարհն ականատես եղավ, թե Թուրքիայի ժողովուրդը՝ լսելով նախագահ Էրդողանի կոչը, ինչպես փողոց դուրս եկավ, ինչպես լցրեց երկրի մեծ քաղաքների հրապարակներն ու պողոտաները և տեր կանգնեց երկրի ժողովրդավարության համակարգին», - նշեց Քոչունյանը:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի խոսքով հետևանքները բավականին ծանր են և երեկ գիշերվանից հետո Թուրքիան այժմ դիմավորում է մի նոր քաղաքական ժամանակաշրջան, ինչը երկրի ներքաղաքական  հավասարակշռության վրա անմիջական ազդեցություն կգործի: «Դեպքերի հենց առաջին րոպեներից սկսած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, անգամ պետք է ասեմ՝ շտապել են երկրի իշխանություններին իրենց զորակցությունը հայտնել», - նշեց Քոչունյանը՝ հավելելով, որ մինչև մոտ անցյալ բավականին բևեռացված ներքաղաքական հարաբերություններ ունեցող Թուրքիայում այժմ իրավիճակ է փոխվել:

«Ինձ թվում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ էլ որոշ փոփոխություններ տեղի կունենան, մասնավորապես՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Առաջիկա ժամանակաշրջանում մենք կարող ենք հետաքրքիր իրադարձությունների ականատես լինել: Թուրքիայի ԶԼՄ-երը երեկ գիշերվանից արդեն տեղեկացնում էին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրազեկված է բոլոր իրադարձություններից, պետքարտուղար Ջոն Քերին, ով գտնվում է Մոսկվայում, երեկ գիշերն արդեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ: ԱՄՆ իշխանությունները բոլոր մակարդակներով իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիային: Չի բառառվում, որ թուրքական կողմն այդ զորակցության համատեքստում մի շոշափելի բան պահանջի ԱՄՆ-ից, քանի որ երկար ժամանակ է արդեն, ինչ Թուրքիան ակնկալում է «Զուգահեռ կառույցի» ղեկավարի արտահանձնում ԱՄՆ-ից: Այդ պահանջները կարող են նորից սկսել բարձրաձայնվել»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: