ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի Ժողովրդական ճակատը դեմ է Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին

Ադրբեջանի ընդդիմության և դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» կառույցը լուրջ անհանգստություն է հայտնել երկրի նախագահի լիազորություններն ընդլայնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, Ադրբեջանի ժողովրդավարական ուժերը գտնում են, որ երկրի սահմանադրության մեջ առաջարկված փոփոխությունները, փաստորեն, տանում են իշխանության բռնատիրության երկարաձգմանը և պետության դեմոկրատական ինստիտուտների էլ ավելի թուլացմանը:

Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիևի այդ քայլի հետ կապված «Ազադլըգ»-ը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիևի նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն», փախուստ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող հանգամանք, ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելը, այլ ժառանգական իշխանության երկարացումը:

Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ Ալիևի առաջարկած Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունները իշխանության վախի մեջ լինելու ցուցանիշն է:

Նրա խոսքով` այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիևի` իրեն ցանկալի չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, և հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու ,առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:

«Գլխավոր նպատակը սա է: Դրա համար առաջինը նախագահության ժամկետը 5-ից հասցվում է 7-ի, հետո էլ փոխնախագահի պաշտոն է սահմանվում: Ինչպես երևում է` դա էլ նախատեսվում է ընտանիքի անդամներից մեկի ուրիշի համար: Հետո էլ վերացվում է և’ պատգամավոր, և’ նախագահ ընտրվելու համար տարիքային սահմանափակումը: Նշանակում է, կանաչ լույս է վառվում ընտանիքի ավելի երիտասարդ անդամների համար: Ամեն ինչ արվում է այդ ընտանիքի ավելի երկար ժամկետով իշխանության մեջ մնալու համար», - համոզմունք է հայտնել Քերիմլին:

Արդեն երրորդ ժամկետ ընտրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 18-ին եզրակացություն ստանալու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար հանրաքվե կազմակերպելու հարցով: Փոփոխություններն ուղղված են նախագահի լիազորությունների ընդլայնմանը:

Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի հիմնում:

Ադրբեջանում գործող օրենսդրության հետ փոփոխության տարբերությունը կայանում է նրանում, որ եթե երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, ապա առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարն առանց որևէ համաձայնեցման:

Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու և պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:

Նշվում է, որ եթե Ադրբեջանի սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տա, փաստաթուղթը կդրվի հանրաքվեի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: