ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյան. Եթե ներկայությունս ցանկալի չէ, ուրեմն Խորենացիում անելիք չունեմ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում ընթացող բողոքի ակցիան ղեկավարելու կամ կոորդինացնելու որևէ հավակնություն չունի ու ինչպես նախկինում, այդպես էլ այժմ պնդում է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, հայտնում է PanArmenian-ը:

Այդ մասին ինքը` Փաշինյանը, հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, հստակեցնելով Էրեբունու ՊՊծ գնդին հարող տարածքում ծավալվող իրադարձություններում իր մասնակցության հարցը:

«Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության իրականացմանը, ուրեմն սրանից հետո Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը տեսնեն... երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», - ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում հայտնվել էին մարդիկ, որոնք սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, գիշերը մեքենաների անհասկանալի շարժ էր, լոկալ լարումներ, և այդ ամենը ոստիկանների հետ բախման առիթ էր տալիս:

«Հիմա հարց է առաջանում՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դատապարտու՞մ են այդ ամենը, թե՝ ոչ», - ասաց նա:

Պատգամավորը, սակայն, նշեց, որ դա չի նշանակում, թե չի շարունակելու գործունեությունը՝ զոհերից խուսափելու համար:

«Եթե այդ նպատակով պետք լինի լինել Խորենացիում՝ կլինենք Խորենացիում, եթե պետք լինի Ազատության հրապարակում՝ կլինենք այնտեղ, կամ այլ վայրում: Բայց եթե «Սասնա ծռերի» ներկայացուցիրչները պիտի ասեն՝ թող ինքը չգա, քավ լից, ինչի մասին է խոսքը», - նշեց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: