ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրալահայ համայնքի հավաքագրած գումարով Արցախի բանակի համար սարքավորումներ կգնվեն

Ավստրալիայում անցկացված Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնի ընթացքում հավաքագրվել է 112 հազար դոլար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը` ընդգծելով, որ բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել:

«Ընդհանուր առմամբ, ֆինանսական փոխանցումներն Ավստրալիայի հայ համայնքից էին: մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ Ավստրալիայի հայերը ցուցաբերեցին առատաձեռնություն եւ բարություն Արցախի ժողովրդի համար: Մեր համայնքը ցուցադրեց, թե ինչպես կարող է լինել միասնական եւ ուժեղ` օգնելու մեր Արցախի քաջ ժողովրդին: Շատ ուրախ ենք նվիրատվությունների այսպիսի արդյունքների համար: Ինչպես երգի բառերն են` «Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք», կարծում եմ այս համայնքը կարող է հպարտ լինել իր ակտիվությամբ, ֆինանսական օգնությամբ»,-ասաց Արին Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ կարևոր չէ, թե ով որքան գումար է նվիրաբերել, քանի որ բոլորը` երիտասարդներից մինչև տարեցներ,միացել են Արցախին օգնելու գործում: Ստացվել են նվիրատվություններ ավստրալական 1Օ դոլարից մինչև 1Օ ՕՕՕ դոլար:

«Մեծամասնությունն, իհարկե, հայերն են նվիրատվություն կատարել, բայց նվիրատվություններ են ստացվել հույներից եւ ասորիներից: Նրանք են, ովքեր տեղյակ են մեր այսօրվա խնդիրներից»,- հավելեց Արին Մարգարյանը:

Հանգանակված գումարն ամբողջությամբ տրամադրվելու է «ԼՂՀ անկախության, անվտանգության եւ խաղաղության հիմնադրամ»- ին: Գումարների օգտագործման նպատակի վերաբերյալ կա համաձայնություն Արցախի հետ: Արդեն իսկ հստակ է առաջին ծրագի րը` բանակի համար անհրաժեշտ սարքավորումներ գնելն է:

Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնն անցկացվել է հուլիսի 18-ին: Այն անցկացվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկ այացուցիչ Քայլար Միքայելյանի հովանավորությամբ եւ կազմակերպվել էր ՀՅԴ Ավստրալիայի «Դրո» կոմիտեի եւ նրա ուղեկից միությունների, Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի եւ «Արմենիա մեդիա» մամուլի և տեղեկատվական ընկերակցության կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: