ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի հեղաշրջման փորձի մասնակիցներին դատելու համար համապատասխան տարածք չկա

indianexpress.com

Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալվածների դատավարությունը հնարավոր չէ անցկացնել Անկարայի  դատարանների սրահներում, քանի որ ձերբակալվածների և կալանավորվածների թիվը շատ մեծ է: Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով CnnTürk լրատվականի թուրքական ծառայությանը:

Բոզդաղի խոսքով՝ նման դատավարությունների համար ընդարձակ տարածք է հարկավոր, որտեղ հնարավոր կլինի բնականոն կերպով կազմակերպել գործընթացը: «Մեզ ընդարձակ տարածք է հարկավոր: Նախարարությունը զբաղվում է դրանով: Դատավարությունները տեղի կունենան Սինջանում»:

Նախարարի տեղեկացմամբ՝ հատուկ դատարանի կարիք չկա, քանի որ հայտնի է, թե որ քրեական դատարանն է անցկացնելու հեղաշրջման փորձ կատարած անձանց դատավարությունը: Բոզդաղը նաև նշել է, որ դատավարության գործընթացը երկար է տևելու ինչի պատճառով հնարավոր է, որ գործը քննող դատարաններին այլ գործեր չտրվեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: