ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեզ պետք չէ այն, ինչ կատարվում է Հայաստանում. Լուկաշենկո

Բելառուսի իշխանությունների դեմ պայքարել հնարավոր է միայն ընտրություններին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Երբեք ոչնչից մի վախեցեք, խոսեք իմ մասին, ում մասին որ ցանցանում եք, սակայն հիշե՛ք, որ «կռվել» նախագահի և իշխանության դեմ ինչպես Թուրքիայում,  կարելի է միայն ընտրություններին: Կլինեն խորհրդարանական ընտրություններ. գնացե՛ք, քվեարկե՛ք այն թեկնածուների օգտին, ով ձեզ պետք է, ում ցանկանում եք ընտրել: Կգան նախագահական ընտրությունները, քեարկե՛ք ում օգտին որ կցանկանաք»,- նշել է Լուկաշենկոն:

Նա նաև խոստացել է իշխանությունների արագ արձագանք՝ որոշ խմբերի կողմից փողոց դուրս գալու և անկարգություններ կազմակերպելու փորձերին:

«Որովհետև կլինի ինչպես Հայաստանում և Ղազախստանում է. մեզ դա պետք չէ: Դա վարակ է, հիվանդություն: Եթե այն թափանցում է հանրության մեջ, ապա անմիջապես, ինչպես քաղցկեղածին ուռուցք, սկսում է մեծանալ»,- նախազգուշացրել է Լուկաշենկոն:

«Այդժամ դրա կանխարգելման համար պետք  կլինեն մեծ ջանքեր, միջոցներ, և, Աստված մի արասցե, նաև կյանքեր»,- նշել է Բելառուսի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: