ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի նախագահը Մյունխենում կատարվածը ահաբեկչություն է անվանել

www.madamasr.com

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մյունխենում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչական հարձակում է անվանել,  հայտնում է Reuters-ը:

«Ահաբեկչական հարձակումը, որը տեղի է ունեցել Մյունխենում և խլել մարդկանց կյանքեր, նողկալի արարք է, որը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել Գերմանիայում այն բանից հետո, ինչ տեղի է ունեցել շատ եվրոպական երկրներում»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Օլանդը նշել է, որ Ֆրանսիան կցուցաբերի անհրաժեշտ օգնությունը՝ տեղի ունեցածի մանրամասները հետաքննելու համար: Նախագահը ավելացրել է, որ համապատասխան բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նա ծրագրում է անցկացնել հուլիսի 23-ին:

«Գերմանինան կարող է ապավինել մեր բարեկամությանը և համագործակցությանը»,-հավելել  է Օլանդը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: