ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանին կզրկեն Օլիմպիադա 2016-ի մասնակցությունից. ԶԼՄ-ներ

© РИА Новости. Максим Богодвид

Բրիտանական The Mail on Sunday թերթը հայտնում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է Ռուսաստանի հավաքականին թույլ չտալ մասնակցել Բրազիլիայում օգոստոսի 5-ին մեկնարկող Օլիմպիադա 2016-ին: 

Հուլիսի 24-ին շվեյցարական Լոզանում տեղի կունենա ՄՕԿ գործադիր կոմիտեի նիստը, որի ժամանակ այդ մասին պաշտոնապես  կհայտարարվի:

Հետաքննության արդյունքում Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը ՄՕԿ-ին խորհուրդ է տվել հեռացնել Ռուսաստանի թիմին օլիմպիական խաղերից:  Հրատարակությունը, հղում կատարելով ՄՕԿ-ում իր աղբյուրին, գրել է, որ Ռուսաստանը ներկայացնող բոլոր 387 մարզիկներն էլ կհեռացվեն Խաղերից, որպեսզի Մոսկվան հասկանա, որ արգելված միջոցների օգտագործումը հարված է ողջ սպորտին:

«Սա, փաստորեն, նշանակում է վտարում Ռիոյից: Բայց Թոմաս Բախը (ՄՕԿ նախագահ) դեռ ցանկանում է, որ քննարկվի առանձին մարզիկների մասնակցության հարցը»,- մանրամասնել է պարբերականը: 

Ըստ անանուն աղբյուրի` ՄՕԿ որոշ անդամներ ցանկանում են Ռուսաստանին զրկել նաև 2018 թ Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակցությունից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: