ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՊԾ գնդի տարածքում որևէ գործողություն չի եղել. Ոստիկանությունը հերքում է «Սասնա ծռերին»

Photolure

Հայաստանի ոստիկանությունը հերքել է «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարությունը, թե «Սասնա ծռեր» խմբի վրա հարձակման փորձեր են եղել: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ հարձակման վերաբերյալ  տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 

«Մինչ այս պահը որեւէ գործողություն չի կատարվել ՊՊԾ գնդի տարածքում»,-նշեցին ոստիկանությունից:  Իսկ էլեկտրականության հարցի  հետ կապված ասացին, որ  դա  Հայաստանի էլեկտրական ցանցերի պարզաբանման տիրույթում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Սասնա ծռերի ֆեյսբուքյան էջում  տարածվել էր հետեւյալ հաղորդագրությունը: «Հայտարարում ենք, որ այսօր՝ 24.07.16-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զրկված են ոչ միայն կապից, այլ նաև անջատել են էլեկտարականությունը և նրանց չեն ապահովել սննդով: Հավելենք նաև, որ ոստիկանության կողմից ճեղքման և գրոհի փորձեր են կատարվել»,- նշված էր հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: