ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի Պապը ցավակցություն է հայտնել Մյունխենի եւ Քաբուլի զոհերի կապակցությամբ

www.rtvi.com

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 24-ին ցավակցություն է հայտնել Մյունխենի հրաձգության և Քաբուլի ահաբեկչության զոհերի առիթով: Կիրակնօրյա քարոզի ժամանակ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին՝ նա կոչ է արել աղոթել զոհվածների հանգստության համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ ավելի վաղ Հռոմի Քահանայապետի անունից ցավակցական հեռագիր է ուղարկվել Բավարիայի կաթոլիկ արքեպիսկոպոսին:

Պապը հիշեցրել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ միանալ Լեհաստանի Կրակով քաղաքում նախանշված Երիտասարդության համաշխարհային օրվա միջոցառումների մասնակիցներին և հոտին խնդրել է աղոթել այդ հանդիպման հաջողության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: