ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում հակաահաբեկչական գործողության ընթացքում 23 քուրդ զինյալ է սպանվել

Իրանի հյուսիս-արևմուտքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել են 23 զինյալներ։ Այս մասին Press-TV հետուստալիքին հայտնել է ԻՀՊԿ-ի հրամանատարության ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մաջիդ Արջմանդֆարը։

Նրա խոսքով՝ մինչ վերջերս տարածաշրջանում գործում էին հինգ անօրինական զինված խմբավորումներ, որոնցից երկուսն ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի Քրդստան և Արևմտյան Ատրպատական նահանգներում։ Բացահայտվել են զինյալների հենակետերը Իրաքին և Թուրքիային սահմանակից շրջաններում։ Ողջ մնացած ահաբեկիչների հետապնդումը շարունակվում է։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային մեղադրել է այն խմբավորումներին աջակցության մեջ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակն Իրանում։ «Այդ երկու երկրների հատուկ ծառայությունները ապահովում են հանդերձանքով և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում (Իրանում գործող) քրդական անջատողական «Փեժակ» խմբավորմանը, որը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մասնաճյուղն է»,- նշել է ԻՀՊԿ-ի հրամանատարության ներկայացուցիչը։

ԻՀՊԿ-ի հակաահաբեկչական գործողությունն Իրանի հյուսիս-արևմուտքում շարունակվում է արդեն երկու ամիս։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    7 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: