ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

1.5 տարում Ադրբեջանի կրակոցներից Տավուշում վնասվել է 1600 առանձնատուն, զոհվել 7 բնակիչ

Վերջին 1.5 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից գնդակոծությունների և հրետակոծությունների հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ﬖասվել է շուրջ 1600 առանձնատուն, զոհվել է 7 խաղաղ բնակիչ: Ինչպես հաղորդում է Տավուշի մարզպետարանի կայքը, այս մասին նշել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ԱՄՆ սենատի` Թոմաս Գոֆֆուսի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը: Մարզպետը նաև խոսել է գյուղատնտեսության բնագավառին հասցվող այն վնասների մասին, որոնք տեղի են ունենում և՛ գարնանը գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպելու ժամանակ, և՛ բերքահավաքի ընթացքում: Նշվել է նաև միջպետական և հանրապետական ճանապարհների ուղղակի նշանառության տակ գտնվող հատվածների գնդակոծության և հրետակոծության դեպքերի մասին:

Մարզպետը պատվիրակության ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ են ադրբեջանցիների կողմից սահմանամերձ համայնքների մանկապարտեզները և դպրոցները նշանառության տակ պահելու դեպքերը: Չնայած նրան, որ համապատասխան ծրագրերով այդ ուղղությամբ կատարվել են որոշակի պաշտպանական միջոցառումներ`պաշտպանիչ պատեր, լուսամուտների բացվածքների փոքրացում, դպրոցներում և մանկապարտեզներում ապահով սենյակների ստեղծում, բայց երեխաների ապահով շարժը դեռևս վտանգված է: Իրենց համայնքներում տիրող իրավիճակի մասին առավել մանրամասն ներկայացրել են նաև սահմանամերձ Բաղանիս, Չինարի և Բերքաբեր համայնքների ղեկավարները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: