ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օլիմպիական խաղեր. սանդալներ, զավեշտալի միջադեպեր

www.zastavki.com

Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի Ռուսաստանի մասնակցությունը թույլ տալու մասին Միջազգային Օլիմպիական կոմիտեի որոշման շնորհիվ հնարավոր դարձավ խուսափելու 1984 թվականի Օլիմպիական խաղերի յուրահատկության կրկնությունից: Այն ժամանակ Լոս Անջելեսում անցկացվող Օլիմպիկան խաղերն անցան առանց Խորհրդային միության հավաքականի: ԽՍՀՄ-ում որպես Օլիմպիական խաղերին մասնակցելուց հրաժարվելու պաշտոնական պատճառ նշում էին մարզիկների անվտանգության հետ կապված մտավախությունները, սակայն իրականում դա պատասխանն էր 1980 թվականին Մոսկվայում անցկացվող Օլիմպիական խաղերին մասնակցելուց կապիտալիստական մի շարք երկրների, այդ թվում նաև ԱՄՆ-ի հրաժարվելն էր (որպես բողոքի նշան Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելուն):

Հարկ է նշել, որ 1980 և 1984 թվականների Օլիմպիադաները ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի բացակայության պայմաններում լիարժեք չստացվեցին, և, ամենայն հավանականությամբ, հենց այս պատճառով էր, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց թույլ տալ Ռուսաստանի մասնակցությունը գլխավոր սպորտային իրադարձությանը, սակայն որոշակի նախապայմաններով. յուրաքանչյուր մարզիկի մասնակցության մասին որոշում պետք է կայացնի տվյալ մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Ռուսաստանի հավաքականի նկատմամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի նման վերաբերմունքը կապված է ռուս մարզիկների մասնակցությամբ վերջին դոպինգ սկանդալների հետ, իսկ որոշ վերլուծաբաններ էլ դրանում քաղաքական ենթատեքստ են տեսնում:

Նշենք, որ Օլիմպիական խաղերի պատմության մեջ վերոնշյալ սկանդալները միակը չեն, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն:

Այսպես, 1936 թվականին Գերմանիայում Օլիմպիական խաղերի ժամանակ կոչեր էին հնչում թույլ չտալու խաղերին մասնակցել ոչ արիական ռասսային ներկայացուցիչներին: Ճիշտ է, այդ կոչերը պաշտոնական քաղաքականության չվերածվեցին, սակայն ազգային խտրականությունից, այնուամենայնիվ, հնարավոր չեղավ խուսափել. օրինակ՝ որակազրկվեց ոսկե մեդալի հավակնորդ շվեյցարացի վազորդը, ով պատրաստվում էր ամուսնանալ հրեուհու հետ: 1972 թվականին կրկին Գերմանիայում՝ Մյունխենում Օլիմպիական խաղերը մռայլվեց կրկին քաղաքական պատճառներով:

Սակայն, հարկ է նշել, որ քաղաքականությունն Օլիմպիական խաղերում սկանդալների միակ պատճառը չէ: Այսպես, 1904 թվականի Օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքի հաղթողը պարզվել է, որ իրականում մրցուղու որոշակի հատված անցել է ավտոմեքենայով:

1920 թվականին Անտրվերպենի Օլիմպիադայի ժամանակ խաղերի բացումից երկու օր հետո անհետացել էր Օլիմպիական դրոշը: 80 տարի հետո պարզվել է, որ առաջին օլիմպիական դրոշը գողացել էր ամերիկացի մարզիկներից մեկը, ով էլ խոստովանությունից երեք տարի անց դրոշը որոշել էր հանձնել Միջազգային օլիմպիական կոմիտեին:

Հուսանք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ նման զավեշտալի միջադեպերից հնարավոր կլինի խուսափել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: