ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ տարածքով գազ կարտահանվի Վրաստան. Իրանցի նախարար

Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարարը հուլիսի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ 2018թ. վերջին ներկայում Հայաստան առաքվող գազի ծավալները երեք անգամ կավելանան, օրական 1 մլն. խմ. հասնելով 3 միլիոնի, «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը:

Ըստ «ԻՍՆԱ»-ի՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լրագրողներին ասել է, որ Թեհրանում ունեցած հանդիպման կարևորագույն թեմաներից մեկը եղել է իրանական գազը Հայաստանի տարածքով առաքելու հարցը:

Իրանի նավթի նախարարն էլ, անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցին, մասնավորապես նշել է. «Իրանը վրացական մի գնորդ կազմակերպության հետ փորձնական պայմանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի տարածքով փոքր քանակությամբ իրանական գազ կարտահանվի Վրաստան»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: