ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեյրան Օհանյանն ընդունել է լիբանանահայ գործիչ Եղիկ Ճերեճյանին

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 26-ին ընդունել է լիբանանահայ հասարակական գործիչ, գրող, պատմաբան Եղիկ Ճերեճյանին:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, կարևորել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ջանքերի կենտրոնացումը:

ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերին: Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ավարտին Եղիկ Ճերեճյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է նվիրել իր հեղինակած «Մեծն Մուրատ» պատմագրական աշխատությունը, որի 60 օրինակը կառաքվի ԶՈւ զորամասեր:

Եղիկ Ճերեճյանը ՍԴՀ կուսակցության անդամ է, 1992-2009թթ 4 անգամ ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ: Հայ ժողովրդի պատմությանը նվիրված մի քանի պատմագրական աշխատությունների հեղինակ է:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: