ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոյեմբերին ԼՂՀ-ում միջազգային գիտաժողով կանցկացվի

panorama.am

Մի քանի ամսից կլրանա Արցախի «Գանձասար» գիտամշակութային Մատենադարանի մասնաճյուղի հիմնադրման մեկ տարին:

Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը՝  «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի և հանրայնացման գործունեության և միջազգայնացման պատասխանատու Արամ Թորոսյանը նշել է, որ իրենք հանդիպել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ և քննարկել Մատենադարանի գործունեության հետագա քայլերի և անելիքների մասին հարցեր:

«Ընթացիկ տարվա նոյեմբերին` փիլիսոփայության համաշխարհային օրվան ընդառաջ, կայանալու է «Արիստոտելյան ընթերցումներ» միջազգային գիտաժողով: Այն տեղի է ունենալու նախ` Երևանում, այնուհետև` Արցախում: Այդ գիտաժողովը ևս խթան է հանդիսանալու Արցախի միջազգային ճանաչման համար: Մենք վստահ ենք, որ այն, ինչ ստեղծվում և պահպանվում է, ունի նաև ներկայացնելու խնդիր, և դրանք հավասարազոր և համարժեք գործողություններ են: Մենք բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ևս աշխատանքներ ենք տանում»,-մասնավորապես ասել է Ա. Թորոսյանը և ընդգծել, որ ինչքան խիզախ է զինվորը, նույնքան էլ գրագետ պետք է լինի գրիչը, և նրանք պետք է գործեն միասին. քանի որ միասնաբար հանդես գալու դեպքում է հայն անպարտելի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: