ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան

hastanetelefonadres.com

Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում փակվել է հայ բժշկին պատկանող արհեստական բեղմնավորմամբ և կանանց առողջապահությամբ զբաղվող «İstanbul Tüpbebek» կլինիկան:  Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքիայի հայկական «Ակոս» թերթի կայքին:  

Կայքի տեղեկացմամբ՝ կլինիկայի բաժնետոմսերի 61.5%-ը պատկանում է նրա հիմնադիր, ազգությամբ հայ, դավանանքով` քրիստոնյա Արետ Քամարին:

Նշվում է, որ հուլիսի 25-ին կլինիկան ենթարկվել է աուդիտորական ստուգման, որից հետո եզրակացվել է, որ կլինիկան կապ ունի «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնքի) հետ, ինչի հիման վրա  որոշում է կայացվել կենտրոնը փակելու մասին:

«Մենք այդ կառույցի հետ որևէ կապ ունենալ չենք կարող, սակայն կլինիկայի փակման որոշումը կայացրել է կառավարությունը, հետևաբար մենք ոչ դատարան կարող ենք դիմել, ոչ էլ փաստաբանները կարող են օգնել», - «Ակոս»-ի հետ զրույցում հայտնել է Արետ Քամարը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: