ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ իրականացնել հողմային էներգետիկայի ոլորտում

sputnikarmenia.ru

Էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքների և հանքարդյունաբերության բնագավառում հայ-իրանական համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցերի քննարկման նպատակով հուլիսի 25-27-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այցի շրջանակներում Լ.Յոլյանը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Է. Ջահանգիրիի, էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի, նավթի նախարար Բ. Զանգանեի, արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մ. Նեմաթզադեի հետ։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջից:

 Հանդիպումների ժամանակ, որոնք ընթացել են շատ ջերմ և բարեկամական միջավայրում, արծարծվել է հայ-իրանական, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Բոլոր հարցերի քննարկումներն անցել են փոխըմբռնման և համաձայնության բարձր մթնոլորտում։ Իրանական կողմն իր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության տարբեր ծրագրերի իրականացման, գործակցության դաշտի խորացման և ընդլայնման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ օդային գծի, Մեղրի և Ագարակ համայնքների գազիֆիկացման ծրագրերին։ Դիտարկվել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման ծրագրի աշխուժացման, այլ եղանակներով իրականացման հնարավորությունները։

 Հայ-իրանական և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում քննարկվել են փոխգործակցության ընդլայնման, գազի գնման և վաճառքի հետ կապված հարցերը։ Իրանի նավթի նախարարության հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ առաջիկայում հարցին վերջնական իրավական լուծում տալու վերաբերյալ։ 

 Հանդիպումների ժամանակ իրանական կողմն իր հետաքրքրվածությունն է ներկայացրել Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրակացանելու, 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ կառուցելու, ինչպես նաև իրանական հեղինակավոր արտադրողների մասնաճյուղեր բացելու կապակցությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: