ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը

www.times.am

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը, որի նախաձեռնողը և հեղինակը MasterPeace միջազգային կազմակերպությունն է:  Այս մասին հաղորդում է Times-ը: Հայաստանի գրասենյակը իրավունք է ստացել կազմակերպել մրցանակաբաշխությունը Հայաստանում:

Համաձայն փոխանցած տվյալների՝ մրցանակաբաշխության նպատակն է հայտնաբերել մեր կողքին ու մեր մեջ ապրող նելսոններին և խրախուսել ու քաջալերել նոր նելսոնների` դրական ու բարի փոփոխություններ կատարելու  իրենց շրջապատում, քաղաքում, գյուղում, փողոցում, համալսարանում և այլուր:

Ցանկացած պետական և ոչ պետական կազմակերպություն, կրթական հաստատություն, հասարակական կազմակերպություն, հիմնադրամ, անհատ  կարող  է առաջադրել իր թեկնածուին կամ  ինքնաառաջադրվել: Թեկնածուների աշխատանքը գնահատելու է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են հանրության սերն ու հարգանքը վայելող անձինք, ովքեր իրենց վաստակով ու նվիրվածությամբ իրավունք ունեն գնահատելու ուրիշի աշխատանքը:

Թեկնածուների առաջադրումները ընդունվում են մինչև  2016 թվականի սեպտեմբերի 15 –ը : Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը տեղի կունենա սեպտեմբերի  21 –ին` Խաղաղության միջազգային օրը և ՀՀ Անկախության օրը մրցանակաբաշխության հատուկ արարողության ժամանակ:

Մրցանակբաշխությունը նախատեսել  է 1-ին,  2-րդ, 3-րդ, 4-րդ  տեղերի հաղթողներ, ովքեր կպարգևատրվեն միջազգային սերտիֆիկատով, իսկ  հաղթողը` հատուկ միջազգային սերտիֆիկատով և հոլանդական քանդակագործի քանդակած յուրօրինակ բրոնզե արձանիկով:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: