ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում «ոստիկանների որս» է սկսվել

hizmetnews.com

Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանների իսկական որս է սկսվել: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական haberler.com լրատվակայքին հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» («զուգահեռ կառույցի»)  միջև ենթադրյալ կապի բացահայտման նպատակով հարուցված քրեական գործի շրջանակներում շուրջ 200 ոստիկանի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:

Կայքի փոխանցմամբ՝ հուլիսի 29-ի առավոտյան Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ուժերը մի շարք հասցեներում համաժամանակյա գործողություն են իրականացրել: Նշված հասցեներում խուզարկություններ և մեծ թվով ձերբակալություններ են տեղի ունեցել:

Այս պահին դեռ հայտնի չէ ձերբակալվածների հստակ թիվը, սակայն նշվում է, որ ամեն ինչ արվել է ցուցակում տեղ գտած բոլոր 200 ոստիկաններին ձերբակալելու ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: