ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ուզբեկստանի միջև հաստատվել է առանց վիզայի ռեժիմ

crossed-flag-pins.com

Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի:

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում»,- ասաց նախարարը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Հաշվի առնելով, որ Ուզբեկստանը հանդես է եկել նշված ոլորտում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկությամբ, ինչպես նաև ԱՊՀ-ում Ուզբեկստանի կողմից որդեգրած քաղաքականությունը, ՀՀ ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: