ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում գաղթական երեխաները ստիպված են վաղ տարիքից աշխատել. Զեկույց

nytimes.com

Թուրքիայում գաղթական երեխաները վաղ տարիքից աշխատում են և անկանոն են հաճախում դպրոց: Այս մասին ասված է Եվրախորհուրդի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեքի՝ Թուրքիայի վերաբերյալ պատրաստած հատուկ զեկույցում, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը:

«Ես մեծ թվով փոքրիկ երեխաներ տեսա, որոնք ողորմություն էին խնդրում, փողոցներում ինչ-որ բաներ էին վաճառում կամ օգնում էին իրենց ծնողներին՝ վաճառելու նպատակով հին մետաղներ հավաքելու գործում», -  իր զեկույցում գրել է ճամբարներ այցելած Թոմաս Բոչեքը:

Նա նաև նշում է, որ բազմաթիվ անչափահաս գաղթական երեխաներ ստիպված են վաղ տարիքից աշխատել, չնայած, որ այդ աշխատանքի դիմաց նրանք ցավալիորեն քիչ են վարձատրվում: ԵԽ դիտորդը համոզմունք է հայտնում, որ երեխաների այդ չնչին աշխատավարձը նրանց ընտանիքների միակ եկամուտն է: Իսկ որպես արդյունք գաղթական երեխաները զրկվում են դպրոց հաճախելու հնարավորությունից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: