ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Նախագահը բարձր է գնահատում Գարեգին Բ-ի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացման գործում

civilnet.am

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան 65-ամյակի առթիվ:
Բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի շուրջ առավել համախմբման, համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացման և եկեղեցաշինության ասպարեզում: 

Աշխարհում առկա արդի մարտահրավերների պայմաններում անգնահատելի է Ձեր նպաստը միջեկեղեցական փոխգործակցության խորացման, սփյուռքահայության առջև ծառացող մարտահրավերներին դիմագրավելու խնդիրներում: 
Վստահ եմ, որ ամենազոր Աստծո կամոք այսուհետ ևս կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության և համազգային նպատակների իրականացման: 

Մաղթում եմ Ձեզ արևշատություն, ամենայն բարիք, և որ Բարձրյալի զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին ևս շարունակեք հայրենանվեր առաքելությունը՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի և համայն հայության իղձերի և վեհ նպատակների իրագործման»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 68%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  31° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: