ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կքննարկեն ԵՄ ապագան

EPA / UPG

Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր Իտալիայում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում կայանալիք ԵՄ գագաթաժողովին ընդառաջ:

Հանդիպման ձևաչափը չի նախատեսում որոշումների ընդունում, սակայն լրատվամիջոցներն այն անվանում են ռազմավարական՝ կոչված համաձայնեցնելու ընդհանուր եվրոպական քաղաքական գիծը:

Փորձագետներն ենթադրում են, որ հանդիպման օրակարգում կենտրոնական կլինի ահաբեկչության դեմ պայքարում հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը, միգրացիոն ճգնաժամը և տնտեսական համագործակցությունը:

Նշենք, որ սա արդեն երկրորդ նման հանդիպումն է այս ձևաչափով: Առաջինը կայացել էր Բեռլինում հունիսին բրիտանական հանրաքվեից հետո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: