ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը

Peremeny.ru

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը և խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում են օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժությանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: 

Օգոստոսի 23-ին Բելառուսի Հանրապետության զինված ուժերի համազորային զորավարժարանում տեղի է ունեցել «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Միացյալ Շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Երկու փուլով անցկացվող զորավարժության ընթացքում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը խաղարկելու են Հավաքական անվտանգության տարածաշրջանում խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:

«Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը ներգրավված են շուրջ 1500 զինծառայողներ, 300 միավոր օդային և ցամաքային ռազմական տեխնիկա։

Զորավարժության գլխավոր խնդիրներից են ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ուժերի միջև խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում փոխգործակցության և փոխըմբռնման ձևավորումն ու ամրապնդումը, համատեղ գործողությունների արդյունավետության  բարձրացումը, փորձի փոխանակումը: 

Օգոստոսի 24-ից կմեկնարկեն զորավարժությանն ընդգրկված ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների համատեղ վարժանքները, որոնց ընթացքում կիրականացվեն խաղաղապահ առաքելությունների տարաբնույթ գործողություններ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: