ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսուդ Բարզանին Թուրքիայում է

haber.sol.org.tr

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսուդ Բարզանին մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler լրատվամիջոցին:

Նշվում է, որ Բարզանին Անկարայում մի շարք հանդիպումներ է ունենալու թուրքական կողմի ներկայացուցիչների հետ:

Նշյալ հանդիպումների ժամանակ Բարզանին զրուցակիցների հետ անդրադառնալու է հուլիսի 15-ին Թուրքիայիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի, իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման թեմաներին: Անդրադարձ է կատարվելու նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից Մոսուլ քաղաքն ազատագրելու հարցին, ինչպես նաև թուրք-քրդական կարգավորման խնդրին:

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Բարզանին Թուրքիայում խոսելու է նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում նախատեսվող անկախության հանրաքվեի անցկացման մասին:

Աղբյուրը չի մանրամասնում, թե Բարզանին Թուրքիայում  հատկապես ում  հետ է հանդիպումներ անցկացնելու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: