ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս ուղղաթիռավարները Հայաստանի լեռներում սովորում են խոցել պայմանական հակառակորդին

simhq.com

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը:   

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը հղոմով, թռիչքային մարտավարական վարժանքների ընթացքում Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ուսումնական հրաձգություններ և պայմանական ռմբանետում պայմանական հակառակորդի ցամաքային օբյեկտների ուղղությամբ:  

Ուսումնական պարապմունքների ընթացքում բանակային օդուժի օդաչուները կյուրացնեն մարտավարական մանյովրներ՝ լեռնային-ժայռոտ տեղանքում պարզ և բարդ ուղղաթիռավարման տարրերի կատարմամբ: 

«Մի-24Պ հարվածային ուղղաթիռների և Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուների եւ մեխանիկների թռիչքները տեղի են ունենում բացառապես բարձր որակավորում ունեցող փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: