ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ-ում համաներում կհայտարարվի

Օգոստոսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրհրդակցություն:  

Քննարկման նյութն Արցախի Հանրապետության նախագահի առաջարկն էր՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Սահմանադրության և Ազգային ժողովի Կանոնակարգի համաձայն, նշված առաջարկությունը խորհրդարան է ներկայացվում ԱԺ համապատասխան որոշման նախագծի տեսքով, որը պետք է հավանության արժանանա ԱԺ լիագումար նիստում:

Նախօրեին ներկայացված որոշման նախագիծը պատգամավորները քննարկել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և անհրաժեշտ պարզաբանումներ ստացել ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանից:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին ժամը 11:00-ին հրավիրվում է արտահերթ նստաշրջան՝ հանրապետության նախագահի առաջարկած օրակարգով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: