ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն ընտրության առաջ է. էրդողան vs Գյուլեն

intpolicydigest.org

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կարծես թե նոր հնարավորություն է ստեղծում երկրի  քաղաքական դաշտից մեկուսացնել Ֆեթուլլահ Գյուլենին և նրա աջակիցներին:

Վերջին շրջանում նա դարձել է «նոր Թուրքիա» ստեղծելու պայքարում Էրդողանի ամենամեծ խնդիրներից մեկը, ինչի համար էլ վերջինս փորձում է ամեն կերպ հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: 

Սկզբունքորեն, 1979 թ.  «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև արտահանձնման և փոխադարձ իրավական օգնության մասին» երկկողմ համաձայնագիրը պարտավորեցնում է ԱՄՆ-ին արտահանձնել յուրաքանչյուրին, ով կանգնած է սպանություն, դավադրություն և նույնիսկ պետության ղեկավարի դեմ մահափորձ կատարելու հետևում: Սակայն ինչպես բոլոր արտահանձման պայմանագրերը, այս պայմանագիրը նույնպես իր մեջ ներառում է «քաղաքական բացառություն»: Դա նշանակում է, որ եթե ԱՄՆ-ը որոշում կայացնի, որ արտահանձնելու հայցն արվել է քաղաքական շարժառիթներով, կարող է մերժել այն: Ուստի, թուրքական իշխանությունները պետք է ջանք գործադրեն Գյուլենի դեմ զգալի ապացույցներ ներկայացնելու համար:

Այսինքն՝ նախ ԱՄՆ փաստաբանական գրասենյակներին, ապա Փենսիլվանիայի դաշնային դատարանին, այնուհետև դաշնային բարձրագույն դատարաններին պետք է ներկայացվեն հիմնարար ապացույցներ, որից հետո, վերանայելով արտահանձնման հարցումները, վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Հաշվի առնելով թուրքական իշխանությունների վերջերս արված հայտարարությունները՝ կարելի է ասել, որ Թուրքիան մտադիր է հասնել Գյուլենի արտահանձմանն ամեն գնով, այդ թվում՝ սպառնալիքների միջոցով:

«Վաղ, թե ուշ Ամերիկան ընտրություն կկատարի Թուրքիայի և «ՖԵՏՕ»-ի («Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն») միջև: Կամ հեղաշրջումներ կազմակերպող «ՖԵՏՕ»-ն, կամ ժողովրդավարական Թուրքիան: Նա պետք է ընտրություն կատարի»,- ասել է Էրդողանը:

Բացի այդ, Էրդողանը բազմիցս է ԱՄՆ-ին հիշեցրել, որ Թուրքիան վերջին տարիներին (1993-ից) կատարել է արտահանձնման մասին ԱՄՆ գրեթե բոլոր պահանջները և ներկայումս Անկարան նույնպիսի պատասխանի է սպասում ՆԱՏՕ գծով իր դաշնակցից:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում Էրդողանի և Գյուլենի առճակատումը դիտարկվում է որպես քաղաքական հակամարտություն, և չի համարվում, որ խնդիրն ահաբեկչական հանցանքի մեջ է, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն այժմ դժվարին խնդրի առաջ է կանգնել. մի կողմից՝ Գյուլենի շարժման ուժեղ ցանցն է (Գյուլենի շարժումն առհասարակ աշխարհի ավելի քան 160 երկրներում ունի միլիոնավոր հետևորդներ), իսկ մյուս կողմից` ՆԱՏՕ կարևոր դաշնակից Թուրքիան, որը վերջին շրջանում սկսել է մերձեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: