ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանին վիրավորելու համար կրկին Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

rt.com

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառում կատարելու պատճառով Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալվել է 34-ամյա մի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական  ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքին:

Իզմիրի ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի տրամադրած տեղեկատվության  համաձայն` վերոնշյալ քաղաքացին սոցկայքի իր էջում 2016թ. փետրվարից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական  մի շարք գրառումներ է կատարել, ինչի համար էլ պետք է ենթարկվի պատասխանատվության:

Աղբյուրը չի մանրամասնում, թե մասնավորապես ինչ բովանդակությամբ գրառումներ են եղել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: