ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ օլիմպիականները վերադարձան հայրենիք (լուսանկարներ)

Armnoc.am

Ռիո դե Ժանեյրո-Սան Պաուլո-Դոհա-Երևան չվերթով հայրենիք վերադարձավ Հայաստանի օլիմպիական հավաքականը, հաղորդում է Armnoc.am-ը:

Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորեցին հայ օլիմպիականներին:  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալʼ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:

Բազմամարդ օդանավակայանում կանգնելու տեղ չկար: Հայ օլիմպիականներին դրսում մեծ հրավառություն էր սպասվում, որից հետո նստեցին իրենց համար նախատեսված ավտոբուսը և ուղևորվեցին Հանրապետության հրապարակ: Հազարավոր երկրպագուներ վանկարկում էին Հարությունյանի անունը, ինչը շատ հուզեց վերջինիս և արցունքներն աչքերին խոստացավ, որ նման ուրախություն իր ազգին նորից է ցանկանում պարգևել:

Հայ մարզիկները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նվաճել են 4 մեդալ: 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում ոսկուց զրկվել և փոխչեմպիոն է դարձել ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ են դարձել ծանրորդներ Սիմոն Մարտիսոսյանն ու Գոռ Մինասյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: