ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի կետից դեպի մյուս կետը` «Մայթ»–ով ու երգով

Ճանապարհի, փողոցի, մի խոսքով` A և B կետերը միացնող ուղու թեման մարդկային միտքը զբաղեցրել է միշտ։ Այժմ էլ։

Օրեր առաջ Երևանում երեք երիտասարդներ ներկայացրին իրենց երաժշտական սկավառակը, որը կոչել էին «Մայթ»։ Տղաների «Մայթում» գրեթե այն բոլոր թեմաներն են, որոնք հետաքրքրում են մայրաքաղաքում ապրող երիտասարդ մարդկանց, ու նրանք իրենց մտքերն արտահայտել են ռեփ ոճի մեջ։       

Սկավառակի ստեղծողներից մեկը` Հրաչյա Սարգսյանը, նույն ինքը` Մուխը, ով Սանկտ Պետերբուրգի Տնտեսագիտական համալսարանի հումանիտար ֆակուլտետի ուսանող է, պարզաբանեց, թե ինչու է սկավառակը կոչվում հենց «Մայթ»։ 

««Մայթ», որովհետև մայթը մարդկանց համար նախատեսված ճանապարհն է մի կետից դեպի մյուս կետը հասնելու համար։ Ու այս դեպքում մեր ճանապարհն է, ալբոմում դեպքեր են, մտքեր են մեր ճանապարհից»,– ասաց նա։

Բացի Հրաչյայից` ալբոմի ստեղծմանը մասնակցել են Էդուարդ Հարոյանը` Ed World-ը, իսկ երաժշտական մասն ապահովել է Գարեգին Ներսեսյանը` Գագսոն։

Ալբոմում կան ռիմեյքեր, ինչը ռեպում ընդունված է։ Երիտասարդներն ասում են, որ ռեփի միջոցով արտահայտում են իրենց մտքերը որոշակի հարցերի մասին, սակայն  որևէ բացասական երևույթ չեն քարոզում։ Նրանց ցանկությունն է մարդկանց հեռու պահել կարծրատիպերից։ Սկավառակի վրա տղաներն ամփոփ կերպով գրել են  իրենց ասելիքը. «Իսկական ազատությունը սիրածդ վանդակի մեջ ա»։

Նշենք, որ Stand Pub Club-ում տեղի ունեցած շնորհանդեսին ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում նաև հայտնի երաժիշտ և հաղորդավար Գրիշա Աղախանյանը, ով, ինչպես նշեց «Մայթի» ստեղծողներից Հրաչյա Սարգսյանը, միշտ էլ ռեփի կողքին է։           


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: