Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է ԼՂՀ ՊԲ զորամաս
Սեպտեմբերի 6-ին Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, ուր հանդիպում է ունեցել հրամանատարական կազմի և զինվորների հետ։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, զորամասում Ամենայն Հայոց Հայրապետին ու ԳՀԽ անդամներին դիմավորեց և բարիգալստյան խոսքով ողջունեց ԼՂՀ Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
Այնուհետև շարված զորքին իր հայրապետական օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Պահպանիչ» աղոթքից հետո Նորին Սրբությունն իր պատգամը բերեց զինվորներին՝ ուրախություն հայտնելով Արցախ իր այցի շրջանակներում ՊԲ զինվորների և զորահրամանատարների հետ հանդիպման հնարավորության համար։ «Եկել ենք մեր գնահատանքը և սերը արտահայտելու ձեզ, նաև բերելու ձեզ մեր խոնարհումը ձեր իրագործած սխրանքների համար, որոնց մենք ականատես դարձանք ապրիլյան պատերազմի օրերին, թե ինչպիսի քաջազունությամբ դուք կասեցրեցիք ադրբեջանական զորքերի հարձակումը, ետ շպրտեցիք նրանց մեր սահմաններից։ Մեր խոնարհումն ենք բերում քաջարի զինվորներին՝ մեր ազգի հերոս զավակներին, ովքեր իրենց կյանքով այդ օրերին պաշտպանեցին մեր Հայրենիքը։ Թող երկնքից միշտ լույս և օրհնություն իջնի նրանց շիրիմներին։ ․․․Փա´ռք ձեզ, հայոց բանակի քաջարի մարտիկներ։ Վերստին, փա´ռք ձեր ընկերներին, որոնք հանգչում են Արցախի և Հայաստանի նվիրական և սուրբ հողում», - ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը։
Նշելով, որ Հայրենիքի պաշտպանությունը սրբազան ծառայություն է ազգի յուրաքանչյուր զավակի համար՝ Նորին Սրբությունը կարևորեց հավատի զորացումը։ «Հավատով է, որ մեր ժողովուրդը տարել է իր պատմության բոլոր հաղթանակները Վարդանանց պատերազմից սկսյալ մինչև Սարդարապատ և Արցախ։ Արցախում ապրիլյան պատերազմի օրերին մեր զինվորների մոտ մենք տեսանք այդ զորեղ հավատի ճառագումը։
․․․Շնորհիվ հաղթական ոգու և հավատի մեր զինվորները կարողացան հաղթական ելնել այդ պատերազմից։
Սիրելիներ, այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ ունենք նվիրական սրբություններ՝ դարերով կերտված հավատավոր մեր զավակների կողմից։ Այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ հեղվել է քրտինքը և նաև արյունը մեր պատվական զավակների և մեր նախնիների։ Այսօր դուք եք պաշտպաններն այս նվիրական Հայրենիքի։ Այս սահմանները պետք է անառիկ պահել՝ նվիրումով, հավատով և խիզախ հերոսական ոգով, որ կրում եք ձեր անձերում», - հավելեց Վեհափառ Հայրապետը
«Դուք մշտապես մեր աղոթքներում եք, մենք սիրում ենք ձեզ։ Ձեզ սիրում է ազգի յուրաքանչյուր զավակ թե´ Հայրենիքում, թե´ Սփյուռքի հեռավոր ափերում։ Մեր ազգն իր սիրով ու ոգով, իր կարելիությունների ընծայաբերումներով և հանձնառություններով միշտ ձեր կողքին է։ Ձեզ հետ է նաև մեր Եկեղեցին իր հնարավորություններով ու կարողություններով, ինչպես նաև իր սպասավորներով», - ընդգծեց Գարեգին Բ Հայրապետը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալին, որ միշտ հաղթական լինի հայ զինվորի բազուկը, և Աստված անվտանգ և բոլոր փորձություններից հեռու պահի երիտասարդներին, որպեսզի, փառքով և պատվով ավարտելով իրենց ծառայությունը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ ուրախություն պարգևելով իրենց ծնողներին և ողջ ժողովրդին։ Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը յուրաքանչյուր զինվորի կյանքի ընթացքը զարդարի հաջողություններով ու հաղթանակներով, որպեսզի միշտ շեն լինի Հայոց աշխարհը, հզոր՝ Հայոց բանակը և հայ ժողովուրդը խաղաղության մեջ ապրի ու կերտի իր բարօր կյանքը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները զրույց ունեցան զինվորների հետ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 1,54 կմ/ժ