ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գանձասարի վանք (լուսանկարներ)

ter-hambardzum.net

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է Գանձասարի վանք, ուր տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև զինվորներ և Վանք գյուղի բնակիչներ։

Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կատարվել է աղոթք, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարիգալստյան խոսքով ողջունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Պարգև Սրբազանը բացառիկ և պատմական իրադարձություն է նկատել այն, որ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն առաջին անգամ անցկացվում է Արցախ աշխարհում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և Գանձասարի վանքում՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն այդ բարձր պատվին արժանացնելու համար։ 

«Եկել եք զորակից դառնալու և գոտեպնդելու ձեր հոգևոր հոտին՝ ձեր զավակներին և զին վորականներին, որպեսզի անսասան պահեն մեր սահմանն ու խաղաղությունը», - ասել է Արցախի թեմի առաջնորդը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը։

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Արցախ այցելելու հնարավորության համար։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 34%
Քամի՝ 11.27 կմ/ժ
26 C°
 
17°  28° 
19.06.2018
17°  27° 
20.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: